Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Երևանի բնակիչ Արտավազդ Մուրադյանին:
Ըստ Aysor.am-ի, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Նազենի Գալստյանին (անունը փոխված է) սեռական շահագործման ենթարկելու նպատակով, պարբերաբար, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացի այդ իրենց անչափահաս դստերը կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, այն է՝ երեխային վնասելու և կյանքից զրկելու խոստումներով, նաև կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով, պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ։ Ա. Մուրադյանը տարբեր օրերի, բռնությունների սպառնալիքների գործադրմամբ, իր կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիևյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել ու ինքնուրույն տնօրինել մարմնավաճառությամբ վաստակած գումարները։
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատված ու արատավորված չի եղել: