▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«100 մետր մի ուղղությամբ, կիլոմետր` մյուս ուղղությամբ, էական չի». Պուտինը` հայ-ադրբեջանական սահմանագծման մասին

«Ղարաբաղյան իրադարձություններից» հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի խոչընդոտ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման համար։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։ «Ես ասացի, որ պատրաստ կլինենք նպաստել խաղաղ բանակցությունների վերսկսմանը` խաղաղության համաձայնագրի կնքման հույսով: Մենք բոլոր գործընկերներին հրավիրեցինք Մոսկվա»,- ասել է Պուտինը, գրում է TASS-ը: Նա ընդգծել է, որ նման առաջարկի մասին տեղյակ են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, ուղղակի ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղ պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո, պարզապես նման խնդիրներ չեմ տեսնում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ սահմանի, դրա սահմանագծման, սահմանազատման հետ կապված կան զուտ տեխնիկական հարցեր։ «Սրանք տեխնիկական խնդիրներ են, կարծում եմ, այնտեղ հարյուր մետր մի ուղղությամբ, մի կիլոմետր մյուս ուղղությամբ, դա արդեն կարևոր չէ, երկու կողմից էլ բարի կամքով կարելի է այս ամենն անել և անել հաջորդ քայլերը, ինչպես ժամանակին պայմանավորվել էինք, առևտրատնտեսական կապերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման մասին»,- եզրափակել է Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее