▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1000 նոր աղբամաններ կտեղադրվեն մայրաքաղաքի հիմնական փողոցներում». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ աղբամանների նոր խմբաքանակ է տեղափոխվում մայրաքաղաք Երևան:

«Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում»,-հայտնել է նա:

Խոսնակը նշել է նաև, որ փոխարինված աղբամանները կտեղափոխվեն մայրաքաղաքի ավելի խորքային հատվածներ` բակային տարածքներ, երկրորդական փողոցներ:

«Փոխարինման գործընթացը կշարունակվի, մինչև արդեն երկրորդ խմբաքանակը կգա` ևս 2 հազար 200 հատ, երրոդ խմբաքանակը կգա և արդեն ամբողջ քաղաքում տեղադրված կլինեն միանգամայն նոր աղբամաններ»,-հայտնել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее