▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11 րոպեանոց այս ֆիլմի անձնակազմը պետք է անհապաղ պետական մրցանակ ստանա

ԸՍՏ ԻՍ 11 ՐՈՊԵԱՆՈՑ ԱՅՍ ՖԻԼՄԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՆԱ
«Անպետքը» վերնագրով, այս կարճամետրաժ ֆիլմը ինձ, 48 տարեկան հասուն տղամարդուս ստիպեց երեխայի նման լաց լինել: 11 րոպեանոց այս ֆիլմում կա ամեն ինչ`Ալտրուիզմ, ռեալություն, գարմոնիա, հրաշալի սցենար, յուրաքանչյուր պարագայում պետքական լինելու գաղափար: Սա հիրավի այն եզակի կարճամետրաժ ֆիլմերից է, որը միանգամից մի քանի ծայրաստիճան կարևոր հարցեր է առաջ քաշում: Առաջինը, որ մեր երկրում ոչ միայն հոգեկան հիվանդները, կամ այլ կատեգորիաններն են պատրաստ ինքնասպանություն գործելու, այլ նաև ծայրաստիճան անապահովությունից “ խելագարված’’ վիճակում գտնվող քաղաքացիները: Այսօր մենք շատ ենք հանդիպում հաղորդումների, հոդվածների, հորդորներով լի գրություններին որոնց իմաստը մեկն է`-“ հասկացնել ինքնասպանության ճանապարհին հայտնվածներին, որ ինքնասպանություն գործելը դա մեղք է և ոչ մի պարագայում չի կարելի գնալ այդ քայլին’’ և ինձ թվում է, որ այս ֆիլմը նայելուց հետո բոլորս միանգամից կբացականչենք, որ ավելի ազդեցիկ ոչ մի հաղորդում, կամ հոդված չէր կարող դա անել, քան արված է այստեղ: Երկրորդը` ալտրուիզմի/ մարդասիրության/ գաղափարի “գովազդում’’, այն գաղափարի որի կարիքը մեր ազգը իսկապես զգում է: Մի խոսքով բառերը ավելորդ են …


Հ.Գ.

Եթե ես լինեի ՀՀ մշակույթի նախարարի տեղը, ապա անպայման կբարձացնեի հարց, որ այս ֆիլմը հիրավի պետական մրցանակի է արժանի:

 

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее