ՀՀԿ խորհրդի և ԳՄ այսօրվա նիստերից հետո վերջապես պարզ դարձավ Հայաստանի 13-րդ վարչապետի անունը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտարարեց, որ ՀՀԿ կուսակցության նախագահը ԳՄ անդամներին ներկայացել է վարչապետի թեկնածուին, ԳՄ-ն հավանության է արժանացրել, իսկ անուհետև ՀՀԿ Խորհրդի նիստում քննարկվել է և միաձայն որոում է կայացրել ՀՀ վարչապետ առաջադրել ՀՀԿ փոխնագախագահ Հովիկ Աբրահամյանին:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածության մասին վաղուց էր խոսվում և այն նշվում էր իբրև ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածու. ուրբաթ կայացած ՀՀԿ ԳՄ և խորհրդի ննիստը դեռ չավարտված նույնիսկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին Հովիկ Աբրահամյանին` վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն այդ լուրերն անմիջապես կամ հերքվեցին, կամ հանվեցին լրատվամիջոցներից:
Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը, խախտելով ավանդույթը, լրագրողների հարցերին պատասխանել էր կուսակցության երկու մարմինների նիստերից առաջ։ Չտալով որեւէ անուն՝ նա նշել էր, որ ՀՀ վարչապետը կլինի ժողովրդի սրտով։