Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Թեհմինե Վարդանյանը և Անի Խաչատրյանն այսօր այցելել են նորաստեղծ համայնքային կազմակերպություն, որը զբաղվում է Երևանի թափառող կենդանիների խնդիրներով:
Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից, որին կից վերջինս գրել է.

«Գտնվում ենք Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿում: Պայմանները սարսափելի են և այս ամենը 149 մլն դրամով»:
Մանրամասները՝ տեսանյութում


