▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17-ամյա տղան բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել

Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ՆԳՆ ծառայողները պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, հորը պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տղան, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, խախտել է մարդկանց անդորրը և հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ մի քանի անգամ կրակոցներ արձակելով դեպի օդ։ Հուլիսի 20-ին Ջ. Տ-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее