▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18 տարեկան բոլոր տղաները գնալու են բանակ. տարկետում չի լինելու.Առավոտ

aravot.am-ը գրում է. Ինչո՞ւ են առաջնագծում հիմնականում անապահով խավերի երեխաները, արդյոք դա բանակում կոռուպցիայի առկայության հետեւա՞նք է, թե՞ ոչ: Լրագրողների այս հարցին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ պատասխանել էր՝ «Մեր հասարակությունը պետք է վերլուծի ու հասկանա՝ ովքե՞ր են այսօր կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ովքե՞ր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել եւ տարկետում ստանալ զինծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել…»:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ այսպիսի պարզ ու շիտակ պատասխանի համար. «Ասում է՝ բոլորս գիտենք ճշմարտության տեղը»: Նա հիշեցրեց, որ ինքը 1 տարի առաջ Թեւան Պողոսյանի հետ նախագիծ է ներկայացրել, որ ուսանողներին չպետք է տրվի տարկետում, այսինքն՝ 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, բայց իրենց նախագիծը իշխանությունները, ըստ էության չմերժեցին, բայց չընդունեցին, հետաձգեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее