▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18 տարեկան երեխաներին սահման ուղարկել չի կարելի. պայմանագրայինները պրակտիկա ունեն ու կարող են լիարժեք պայքարել. Գագիկ Ծառուկյան

18 տարեկան երեխաներին սահման ուղարկել չի կարելի, ես գիտեի, թե բարձրացել են պայմանագրային ծառայողների գումարները: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Գումարներ պետք է տան պայմանագրային ծառայողներին, որոնք փորձ ունեն, պատերազմի մասնակից են, նրանք պրակտիկա ունեն ու կարող են լիարժեք պայքարել, կռվել, ոչ թե 18 տարեկան անմեղ երեխաներին, որ զենք բռնել չգիտի, և չգիտի, թե ոնց պաշտպանվի:

Ավելի լավ է 10,000 պայմանագրային ծառայող լինի, քան 30,000-40,000 անփորձ երիտասարդ: Այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց տունը պահել, փորձ ունեն, պարապած են, կրակել գիտեն, տեղեկացված են, մասնակցել են պատերազմին՝ թող բարձր գումար նշանակեն, մարդիկ գնան և աշխատեն, սահմանը պահեն ու ընտանիքին բարեկեցություն տան»,- նշել է Ծառուկյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее