▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2 ախպեր իրար տենց նման չեն լինում». Ղազարյանը՝ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի մասին

«Հունվարի վերջին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պիտի գնա, հանդիպի իրեն արտաքնապես շատ նման Շահին Մուստաֆաևի հետ, երկու ախպեր իրար տենց նման չեն լինում, դաժը զույգեր են լինում, իրար էդքան նման չեն լինում: Ալիևն ասել ա՝ օրակարգի հարցը Թովուզի և Ղազախի շրջանի գյուղերն Ադրբեջանին վերադարձնելն է»,- անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Մհեր Գրիգորյանի աշխատակազմից ասում են՝ կազմակերպական հարցեր պիտի քննարկվեն, թե հանձնաժողովներն ինչ ռեգլամենտով պիտի աշխատեն: Մհեր Գրիգորյանը երևի տեղյակ չի, որ էդ հանձնաժողովը, որ ինքը գլխավորում ա, ստեղծվել ա 2022թ. մայիսի 23-ին: Այսինքն 1,5 տարի արդեն անցել ա էդ հանձնաժողովի ստեղծման պահից: Բա եթե 1,5 տարի անցել ա, դուք մինչև հիմա աշխատելու կանոնակարգ չեք մշակել, հիմա պիտի մշակե՞ք: Դե հլը գնա սահման, տես՝ ինչ օրակարգ կբերեն, կդնեն դեմդ: Նա խելք չունի էդքան բանը հասկանալու համար, բայց որ դրեցին դեմը, կհասկանա չէ՞ ինչ ա դրած դիմացը»,- ասել է Ղազարյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее