▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա Ռոմանի և 14-ամյա աղջկա սեռական հարաբերությունը HAPPY END չունեցավ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Ռոման Զաքարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: «Ժամանակ» թերթը գրում է, որ այս գործով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ. նոյեմբերի 28-ի դատավճռով Ռոմանին մեղավոր էր ճանաչել 14 տարեկան աղջկա հետ, վերջինիս համաձայնությամբ, սեռական հարաբերություն ունենալու մեջ և դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման:

Դեպքը տեղի էր ունեցել 2012թ. հոկտեմբերի 11-ին: Ըստ դատավճռի` երիտասարդները ծանոթացել էին հոկտեմբերի սկզբին իրենց բնակավայրում: Դեպքի օրը հանդիպել էին մանկապարտեզի մոտ, նստել վերանորոգման մեջ գտնվող շինության առաջին հարկի նստարանին և տրվել զգացմունքներին:

Ընդհանուր իրավասության դատարանում երիտասարդն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ` գործը քննվել է արագացված ընթացակարգով: Մեղադրողը` որպես պատիժ, տուգանք էր միջնորդել, սակայն դատարանը Ռոմանի արարքին առավել համաչափ էր համարել ազատազրկման ձևով պատժի նշանակումը:

Ռ. Զաքարյանը վերաքննիչ բողոք էր բերել դատավճռի դեմ` խնդրելով իրեն դատապարտել հոդվածի սանկցիայով նախատեսված ու ազատազրկման հետ չկապված պատժի` տուգանքի, կամ նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Թերթը գրում է, որ Ռ. Զաքարյանը վերաքննիչ դատարանում նշել է, որ ինքը ցանկություն ունի աղջկա հետ ձևակերպելու իր հարաբերությունները` հենց վերջինս չափահաս դառնա, որպեսզի ինքը կարողանա հատուցել նրան պատճառած բարոյական վնասի ու տառապանքի համար:

Սակայն վերաքննիչ դատարանում տուժողը փոխել էր իր դիրքորոշումը, ինչը և վճռորոշ եղել:

Արդյունքում` վերաքննիչ դատարանը, մերժել է Ռ. Զաքարյանի բողոքը և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее