Ազգային ժողովում շարունակվում է Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: «Իմ քայլը»
խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կողմ է օրենքի նախագծի ընդունմանը:
«Մարդիկ գնում են գազ լցնելու, 5000 դրամանոցը տալիս են, 3000 գազ են լցնում և 2000-ը, որ պետք է տանեն իրենց երեխային տան, լցնում են այդ
անկուշտ ապարատների երախը»,- ասել է նա ու հավելել, որ քաղաքացիները և պետությունը դրա պատճառով մեծ գումարներից են զրկվում:

«Այդ ապարատները Հայաստանի համար ոչ մի արժեք չեն ներկայացնում, և այո, դրանք պետք է դուրս գան, դրանցից պետությունը զրո դրամ է տանում»,- ընդգծել է պատգամավորը:


