▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2012-ի հայաստանյան աստղային հարսանիքները

2012 թվականը հայ հայտնիների անձնական կյանքում լուրջ փոփոխություններ մտցրեց: Վիշապի տարին բարենպաստ էր նրանց համար և աստղային ամուսնությունների պակաս չեղավ, հատկապես`տարվա երկրորդ կեսին:

esyes.am-ն  է անդրադարձել 2012 հարսանիքներին ու մանամասնել, որ անցնող տարվա առաջին ամուսնացողները «Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն ու  մանեքենուհի Նադեժդա Հովհաննիսյանն էին: Ամռանն իրենց միությունն ամուսնությամբ հաստատեցին ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ու Էրիկ Կարապետյանը:

 

Օգոստոսի 27-ին` Գարիկ Պապոյանի և Մարիաննայի ամուսնության մասին լուրը մեծ անականկալ էր շատերի համար, քանի որ հարաբերությունները միշտ գաղտնի պահող զույգը երբևէ չէր խոսել սիրո պատմության և հավանական ամուսնության մասին. հասարակության համար անակնկալ էր այս ամուսնությունը:

 

Նույն օրն ամուսնացել է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և նրա ընտրյալը` Հերմինեն: Այս զույգը ևս գերադասեց գաղտնի պահել անձնական միջոցառման մանրամասները:

Ամուսնություների իսկական տեղատարափ էր աշնանը: Այս շրջանում աստղային պսակադրությունների պակաս չեղավ: Նույնիսկ օրեր եղան, երբ երկու  ամուսնություն գրանցվեց:

Աշնան առաջին ամուսնությունները դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Իսրայելյանի ու Ներսես Սեդրակյանի և երգչուհի Լուսինայի ու ՀՀ նախագահականում աշխատող Գառնիկ Առաքելյանի հարսանիքներն էին: Նրանք ամուսնական երդում տվեցին սեպտեմբերի 15-ին:

Թեև Լուսինան փորձում էր գաղտնի պահել իր հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները (ականատեսների պատմելով անվտանգության աշխատակիցները հյուրերից էլ շատ էին), համացանցում հայտնվեցին նրա հարսանեկան լուսանկարները: Այս հարսանիքը շատ քննարկվեց նաև այն պատճառով, որ Լուսինան և Գառնիկն ամուսնացան Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ:

 

Հոկտեմբերի 18-ին իրար տեր և հնազանդ լինելու երդում տվեցին ծանրամարտիկներ Տարոն Թովմասյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ալեքսանդր Բաբասյանի և նրա ընտրյալի` Լիլիթի ճոխ և ծախսատար հարսանիքը հաջորդն էր, որ մեծ աժիոտաժ առաջացրեց:

 

2012-ին ամուսնացան նաև ռեժիսոր Արամայիս Հայրապետյանն ու երգչուհի Լուսինե Աղաբեկյանը:

Նոյեմբերի 19-ին փոքրիկ խնջույքով, բայց  զգացմունքային հարսանիքով իրենց միությունը հաստատեցին երգչուհի  R.P.-ն և թմբկահար Ալբերտը:

 

Դեկտեմբերի 9-ին  կայացել է ռեփեր A.Chilla-ի հարսանիքը: Վերջինիս ամուսնությունը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում:

Ինչպես կարելի էր ենթադրել, 12.12.12-ին ևս հարսանիքներ եղան: Թեև հասարակության մեջ տպավորված էր, որ դերասաններ, հաղոդավարներ Նարբեն ու Աստղիկը վաղուց ամուսնացած են, զույգը երկար ժամանակ` 7 տարի, սպասում էր, որպեսզի  միությունը հաստատի հենց այդ օրը:

12.12.12-ին են ամուսնացել նաև հաղորդավարուհի, դերասանուհի Նառա Թումասյանն ու դերասան Դավիթ Առաքելյանը:

Օրերս ամուսնացել է նաև դերասան Դավիթ Սեխպեյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее