▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2017-ին չի հրապարակվել 287 մլն դրամի պարգևատրումների մասին քաղաքապետի 12 կարգադրություն

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

 

 

«Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։

Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է: 

Ավելին, Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր (տես՝ լուսանկարներում):

Սա ի հայտ է եկել փաստաթղթերի մասնակի ուսումնասիրության արդյունքում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ քննությամբ կպարզեն այս կեղծիքի իրական չափերն ու դրդապատճառները:

Հ. Գ. Էստեղ, ի դեպ, պարզ է դառնում, թե ինչու է հանրության մի մասի, էդ թվում՝ լրագրող գործընկերներիս մոտ ձեւավորվել էն թյուր տպավորությունը, թե նախկինում պարգեւավճարներն «ավելի համեստ էին», քանի հիմա»:

 

Կարդացեք նաև՝ Պարգևատրումների պրակտիկան շարունակվելու է. Մարությանի խոսնակը հաշվետվություն է ներկայացրել

Հայկ Մարությանը ուղիղ եթերում հրապարակեց քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգեւավճարների չափը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее