▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2018-ից առաջ Ալիևը երազել անգամ չէր կարող Ստեփանակերտի հրապարակում զորահանդեսի մասին»

«Անգամ Իլհամ Ալիևը չէր կարող պատկերացնել, որ երբևէ ինքը կկարողանա կանգնել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու ընդունել ադրբեջանական զինված ուժերի զորահանդեսը»,- AntiFake-ի եթերում, տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցի ժամանակ, ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այսպիսի իրականություն ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել․ «Այդ հրապարակում կանգնում էին մեր քաղաքացիները, մեր պետությունների ղեկավարներն ու ընդունում Արցախի ՊԲ-ի զորահանդեսը»։ Ղազարյանը խոսել է նաև ՀՀ-ին սպառանցող վտանգների մասին․ «Պետության ղեկավարի մակարդակով, անկախությունից 32 տարի անց, խոսել անկախության անհրաժեշտության, հռչակագրի մասին․․․ մենք վաղուց ենք անցել էդ էտապները, վաղուց էինք զարգացնում, շենացնում մեր պետությունը, բարձրացնում հեղինակությունը, հիմա եկել, կանգնել ենք պետության կորստի իրական սպառնալիքի առաջ ու փորձում ենք խոսել պետություն ունենալու, անկախության գաղափարի մասին։ Արցախը Հայաստանի օրգանական մասն է կազմում, հնարավոր չի դա կտրել, հեռացնել ու մտածել մյուս մասի ֆունկցիոնալ գործունեության մասին։ Հնարավոր չի Արցախի կորստով պատկերացնել Հայաստանի պահպանումը։ Մեր պետությունը ծանր վտանգի առաջ է կանգնած ու վտանգի առաջ կանգնեցրած մարդը, առանց որևէ տրամաբանության, շարունակում է իշխել ու մեզ տանել նոր կորուստների ճանապարհով»,- նշել է Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее