2018-ին բացահայտվել է նախորդ տարիներին կատարված 3000 հանցագործություն։ Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Սա, ըստ նրա, կազմում է անցած տարի գրանցված հանցագործությունների ընդհանուր թվի մոտ 16 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազը պարզաբանել է, որ քանի որ այդ հանցագործությունները չեն կատարվել 2018 թվականին, բայց բացահայտվել են հենց այդ շրջանում, դրանք ամրագրվում են որպես հանցագործություններ, որոնք կատարվել եւ բացահայտվել են ժամանակի հենց այդ հատվածում։


