▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2018 թվականին ավտորիտար չարիքը փլուզվեց, բայց չվերացավ. Գարեգին Չուգասզյան

 

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը ասաց, որ 2018 թվականին ավտորիտար չարիքը փլուզվեց, բայց չվերացավ.

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք գիտենք, որ ավտորիտարիզմից ժողովրդավարություն անցումը մի օրում չի լինում, ուստի մենք շատ լավ գիտակցում ենք անցումային շրջանի բարդությունները, հասկանում ենք, որ ավտորիտարիզմի հիմքը՝ քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերջնականապես վերացված չեն»,– նշեց նա։

Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ դեռ չի ձևավորվել բազմաբևեռ քաղաքական դաշտ, սակայն, նրա խոսքով, դրական միտումները առկա են, քանի որ իշխանության լծակներից հեռացվել է ՀՀԿ–ն։

Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականի բացթողումներին, Չուգասյանը շեշտեց նոր ընտրական օրենսգրքի բարեփոխումների չանցկացումը, որը «քաղաքական դաշտի որոշ կուսակցությունների համար դժվարություններ է առաջացնում»։

Մեկ այլ բացթողում նա համարում է այն սահմանադրությունը, որը ժողովրդի կամքով չի ընդունվել.

«Սերժի հագով կարված սահմանդրության հարցում մի շարք խնդիրներ կան՝ մասնավորապես, դատարանների անկախության, հանրաքվեների անցկացման հարցը»։

Ասուլիսի ժամանակ Գարեգին Չուգասզյանը խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին.

«Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, ընդունվել է, որ 2008 թվականից ՀՀ–ում սահմանադրական կարգը տապալված է եղել։ Դա նշանակում է, որ բոլոր ընդվզումներին, որոնք միտված են եղել սահմանադրական կարգը վերականգնելուն, պետք է քաղաքական գնահատական տրվի։ Պետք է ազատ արձակվել և անպարտ հայտարարել «Սասնա ծռերի»անդամներին, քանի որ երկու հոգի դեռ մնում են «Բաստիլում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее