Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ 2019 թվականի բյուջեի նախագծում կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետեւաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով:

Ջանջուղազյանի խոսքով, 2018-ի բյուջեով ՀՆԱ 2,17 տոկոս էր ակնկալվում օգտագործել կրթության ոլորտի վրա, իսկ 2019-ի նախագծով այն կազմում է 2,08 տոկոս:


