ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2020 թվականի հուլիսի 1-ից ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 հազար դրամ։
Առաջին երեխայի ծնվելու դեպքում այն ավելանում է 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 150 հազար դրամով:

Վարչապետը նշեց՝ այս որոշմամբ ցանկանում են խթանել, որ քաղաքացիները երեխաներ ունենան և աշխատանքի շուկայում համապատասխան հմտություններ ունեցող մայրերը հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի:
Նա նշեց, որ սա ուղղված է կանանց ներգրավվածությունը հանրային տնտեսական կյանքում մեծացնելուն:


