▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2021-ին Հայաստանի ընդդիմությունն աջակցություն է խնդրել ՌԴ-ից, սակայն մերժում է ստացել». Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ժամանակին զգուշացրել է Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հետևանքների մասին (կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ-խմբ.), սակայն իրեն ոչ ոք չի լսել:

Քաղաքական գործիչը մտավախություն է հայտնել, որ վերջին շրջանում վատթարացող հարաբերությունները հետագայում կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի ներկայության անհրաժեշտությունը, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը:

«2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմել է Ռուսաստանին՝ աջակցելու խնդրանքով, սակայն Ռուսաստանը մերժել է: Մենք ասացինք՝ ի՞նչ եք ասում, ոչ մի դեպքում։ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմը կանգնեցնող պայմանագիրը ստորագրած երեք կողմերից մեկն է։ Եթե նա չլինի, ապա նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, մենք չենք ուզում, որ մեզ ներքաշեն, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան»,- ասել է Զատուլինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее