«Ռուսների կողմից մեծագույն սխալ էր Նիկոլ Փաշինյանին պաշտպանելը, 2021 թվականին նա չէր ընտրվի, ՔՊ-ն մեծամասնություն չէր ունենա, եթե չլիներ Ռուսաստանի օժանդակությունը»,- այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․ «44-օրյա պատերազմից հետո ռուսական կողմն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Պուտինն ասաց, որ այդ վերջնական հայտարարությունը, որը լավագույնը չէ, ստորագրելու համար տղամարդկություն էր պետք։ Այդ աջակցությունը շարունակվեց մինչև 2021 թվականի հունիսյան ընտրություններ, մինչ այդ ռուսական կողմը հայտարարում էր, որ Նիկոլը դավաճան չէ։ Հետո տեղի ունեցավ մեկ այլ սարսափելի բան. ռուսները տեսան, որ Փաշինյանը խոստացվածը չի կատարում, մասնավորապես հայտարարության 9-րդ կետը՝ անխոչընդոտ ճանապարհների բացումը, որտեղ ռուսները հետաքրքրվածություն ունեին, քանի որ այդտեղ պետք է ռուսական զորք կանգներ, այնուհետև 2022 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, սա արդեն, ոնց ասում են, լցրեց ռուսների համբերության բաժակը»,- նշել է Բագրատյանը: |
«2021-ին Փաշինյանը չէր ընտրվի, եթե չլիներ Ռուսաստանի օժանդակությունը»․ Հրանտ Բագրատյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet