Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասում ընտրությունը ժամը 9:00-ի մոտ դադարեցվել է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չեն եղել։ Հիշեցնենք, որ 4-րդ համարով ներկայանում է Իմ Քայլը դաշինքը:
Ավելի ուշ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը տեղեկացրել է, որ բացակայող «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարի քվեաթերթիկները բերվել են:


