▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

22-րդ հեռուստամարաթոնին նվիրաբերվել է մոտ 10 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում։

Այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է գրեթե 10 միլիոն՝ կոնկրետ 9. 856.100 դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։

Հեռուստամարաթոնի լոսանջելեսյան տաղավարից տասնյակ ամերիկահայեր կատարել են մեծ ու փոքր նվիրատվություններ։

Համահայկական դրամահավաքին մասնակցել են դպրոցներ, մանկապարտեզներ հիվանդանոցներ, տասնյակ այլ համայնքային կառույցներ, որոնք ոչ միայն դրամ նվիրաբերելով են արտահայտել իրենց նվիրվածությունը հայրենիքին, այլև ջերմ խոսքով ու նաև մասնագիտական ծառայություններ մատուցելու պատրաստակամությամբ:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее