«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր` Ազատության հրապարակում մեկնարկած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթի ժամանակ միանալու կոչ արեց` ասելով.
«Փորձում են հասկանալ, թե ով է ուղղորդում այս ամենը, կապում են քաղաքական ինչ-որ անհատների հետ: Այո’, այս պայքարն ուղղորդվում է ժողովրդի մեծամասնության կողմից»:
Պատգամավորը ևս մեկ անգամ նշեց, որ ընդունվել է հակասահմանադրական որոշում:
Ռուբեն Հակոբյանը փաստեց, որ 24 տարվա ընթացքում միլիարդավոր դոլարներ են կուտակվելու, որոնք դուրս են հանվելու ՀՀ-ից և չի լուծվելու ոչ մի սոցիալական խնդիր: