▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25-ամյա քաղաքացին Սեւանում ջրահեղձ է եղել, իսկ 13-ամյա երեխային ջրից դուրս են բերել քաղաքացիները

Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее