▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-րդ մասում «Շտապօգնություն» էին կանչել՝ «լամպուշկան» փոխելու համար

Տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությաննն առաջարկել էր մշակել հատուկ նորմեր՝ շտապօգնության կանչերը տարբերակելու համար:

 

Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ արդեն մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում: 

Ընկերության օրակարգային խնդիրները. Երևանի քաղաքապետարանն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ հստակ քայլեր է ձեռնարկում:
«Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և՛ աշխատանքային պայմանները, և; ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են սկսվել առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը»,- ասում  է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ թե ինչ կանչեր են ընդունում բժիշկները  և ուշագրավ ինչ դեպքերի են հանդիպում՝ դիտեք տեսանյութում. կադրերն ու հարցազրույցները քաղված են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության տեսանյութից

 

Կարդացեք նաև՝ 

Հայկ Մարությանն առաջարկել է մշակել հատուկ նորմեր՝ շտապօգնության կանչերը տարբերակելու համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее