▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«30 տարի առաջնագծում մեր երկրի անվտանգությունը պաշտպանող արցախցիներին չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել». Գեղամ Մանուկյան

ԱԺ քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացու անձնագրի խնդրին ու պատկան մարմինների արձագանքներին. «Պաշտպանության հանձնաժողովում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին մի հստակ հարց էի տվել՝ ի վերջո կարո՞ղ է պարզ բացատրել, թե բոլորը ե՞րբ կարող են ստանալ ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը, պատասխանը՝ հայտնի չի: Փոխարենը առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում ու փորձում է հանրությանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական է ու չեն կարող տարբեր պաշտոնների նշանակվել: ՀՀ ԱԽ քարտուղարը, որը ծնունդով Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, որ Հադրութից է, վստահ՝ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ ԱՀ առաջնագծում արցախցիները որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել: Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած Արցախում չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես ու վաղն էլ կենսաթոշակ չես ստանալուն»,- նշել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее