«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմում այսուհետ առավոտից երեկո կարող են սուրճ խմել, այն էլ ի՜նչ սուրճ՝ թանկարժեք սրճեփով պատրաստված, քանի որ վարչապետի աշխատակազմն օրերս 300 հազար դրամ արժողությամբ սրճեփ է գնել։
Գնման պայմանագրով հստակ պայման է սահմանվել, որպեսզի սրճեփը կարողանա պատրաստել մի քանի տեսակի սուրճ՝ էսպրեսսո, կապուչինո, լատե, մակիատո: Հավանաբար, մի-մի գավաթ լավ մակիատոն նպաստում է երկիրն ավելի արագ վարի տալու պրոցեսին»: