Ամերիկյան Դորսեթ քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է 4-ամյա թեկնածուն: Հաղթանակը, սակայն, զուտ պատահականության արդյունքում է գրանցվել:
Բանն այն է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցել է յուրաքանչյուչ ոք, ով 1 դոլար կտրամադրեր տոնական միջոցառման համար:
Տեղացիներից մեկը վիճակահանության ժամանակ պատահականության սկզբունքով հանել է հենց 4-ամյա տղայի անունը:
Փոքրիկի ծնողները փորձում են միջոցներ կուտակել` բարեգործական ֆոնդ ստեղծելու նպատակով: