ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդը Մարտիրոսյանը՝ դեռեւս ԱԱԾ տնօրենը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի` ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն 4 անշարժ գույք ունի՝ 1 հողամաս, 1 առանձնատուն, 1 բնակարան եւ 1 ավտոտնակ:
Որպես շարժական գույք Մարտիրոսյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «KIA SORENTO 2.4» եւ «GAZ 24» մակնիշների: Պաշտոնը ստանձնելուց Մարտիրոսյանն ունեցել է 10 հազար դոլարի չափով հանձնած փոխառություններ:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը 8 մլն դրամը գերազանցող եւ կամ դրան համարժեք՝ ոսկյա զարդեր ունի:
Պաշտոնը ստանձնելուց Մարտիրոսյանի դրամական միջոցները կազմել են՝ 20 մլն դրամ, 95 հազար դոլար եւ 20 հազար եվրո: 2018-ի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Մարտիրոսյանն ունեցել է 4 մլն 501 հազար 399 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
2019 թվականի մարտի 21-ին Մարտիրոսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Ըստ որի՝ նրա դրամական միջոցները նույնչափ են եղել տարեվերջում եւ տարեսկզբում:
2018-ին Մարտիրոսյանն ունեցել է ընդհանուր 16 մլն 964 հազար 173 դրամի չափով եկամուտ, որից 5 մլն 964 հազար 173 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 11 մլն դրամը գոյացել է 2 ստացված փոխառություններից:
Աղբյուրը՝ Armtimes.com


