▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 դիմակավորվածներ, ծեծի ենթարկելով տարեց ամուսիններին, հափշտակել են խոշոր չափի գումար

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններոմ դիմակավորված 4 հոգի ապօրինի մուտք են գործել Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 69-ամյա Սամվել Հովհաննիսյանի տուն, ծեծի ենթարկել նրան ու կնոջը՝ 58-ամյա Օվսան Հովսեփյանին և դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել 500 հազար դրամ, կոնյակներ, համակարգիչ, բջջային հեռախոս և պլանշետ։

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ՝դիմակավորված ճիվաղները կապել են ամուսիններին, բազմաթիվ հարվածներ հասցրել, իսկ հետո ավարը հափշտակելուց հետո դիմել են փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և հափշտակված գումարն ու ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее