▲ Դեպի վեր

Суббота, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

40 տարի ա՝ մեր տանը նկար կա կախված, ուզում եմ հասկանամ՝ ինչ-որ արժեք ունի՞, թե ոչ. Փաշինյան

40 տարի ա՝ մեր տանը նկար կա կախված, ուզում եմ հասկանամ՝ ինչ-որ արժեք ունի՞, թե ոչ. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց թանգարաններում «անկախ ՀՀ-ի արվեստի ներկայացվածությունը»՝ հարցին անդրադառնալով «իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանկյունից․ «Մենք գնում ենք թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարակեսի և այլ ժամանակների՝ Խորհրդային Միության արվեստ, բայց անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված։ Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակուում է, չկա ոչինչ, ՀՀ-ում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք»,- ասաց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

«Ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի, անթույլատրելի է, որ կարող է դեպք լինել, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5-ից 12 տարի հետո, պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես հայտնել էինք Արթուր Նահապետյանն այսօր նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

«Զարմանքով ու զայրույթով արձանագրեցի, որ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, բայց ի պատասխան ինչ եղավ հարցին՝ «նախաքննությունը շարունակվում է» կարճ տեղեկանքն ենք ստանում։ Կներեք, սա անթույլատրելի է, որովհետև պետք է, ի վերջո, հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ «Կան մեղավորներ, թող համապատասխան ընթացակարգ ապահովվի։ Մենք այն կանխավարկածով չենք, որ գործը գնաց դատարան, պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի, բայց եթե մեկ, երկու, երեք, չորս ու դա կապվում է նույն քննիչի, նույն դատախազի հետ, պետք է լույս վառվի, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее