vivaronews.am-ը գրում է. Ուղիղ 43 տարի առաջ այս օրը Երևանի «Արարատը» ԽՍՀՄ-ի առաջնության վերջին տուրում պարտության մատնեց «Զենիթին» 3-2 հաշվով և նվաճեց մրցաշարի բաղձալի գավաթը:
Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդուարդ Մարգարովը, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Հովհաննես Զանազանյանը:
Այս իրադարձությունից ավելի վաղ «Արարատը» նվաճել էր երկրի գավաթը: Իսկ Արկադրի Անդրեասյանը էլ դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն՝ 13 գոլով: