▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 անչափահաս երեխաների մայրն օգնության կարիք ունի. ընտանիքը հայտնվել է դրսում

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակչուհի Գայանե Պապոյանն օգնության կարիք ունի: Ստորև ներկայացնում ենք Գայանեի նամակը.

 

 

«Խնդրում եմ ՝ օգնեք ինձ և իմ 5 անչափահաս երեխաներին; Գտնվում եմ ծայրահեղ ծանր վիճակում: Ապրում էի վարձով, սակայն գումար չունենալու պատճառով մեզ դուրս են հանել, երեխաներս հայտնվել են դրսում: Ամուսինս աշխատում է եզդու անասնագոմում, բայց չի հասցնում 5 երեխաների գոյությունը պահպանել: Չունեմ փաստաթղթեր, որպեսզի նպաստ ստանամ, դրանք պարտքի դիմաց թողել եմ խանութի տիրոջ մոտ: Չունեմ ոչ մի օգնող ձեռք: Հայցում եմ Ձեր օգնությունը»:

Գայանեի հեռախոսահամարն է՝ 098136049

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее