▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 հազար մարդ է մասնակցել դեպի Կոռնիձոր երթին. Ակցիա է իրականացվել նաև Արցախում

Դիտեք նաև՝

5 հազար մարդ է մասնակցել դեպի Կոռնիձոր երթին. Ակցիա է իրականացվել նաև Արցախում․ Հաջակցություն «Կամավորական շարժում» ՀԿ-ի՝ Կոռնիձորում նախաձեռնած հանրահավաքին, արցախցիները քայլերթով շարժվում են դեպի «Զառին բաղ» կոչվող տեղամաս:

«Հայտարարում ենք, որ հայությունն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու առկա մարտահրավերներն ու բեկում մտցնելու վիճակի մեջ: Հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողությունների համար: Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն՝ արժանանալու է հակազդեցության՝ ում կողմից էլ որ կատարվի: ՀՀ որևէ իշխանության գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, ի սկզբանե առ ոչինչ է: Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու՝ առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում: Մեր պայքարը շարունակական է. հարկ եղած դեպքում պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել ու պաշտպանել մեր հայրենիքը: Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր, վճռական ենք ու տեր ենք Արցախին»,- այս մասին, մասնավորապես, նշված է Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցների ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее