▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին և ընտանիքին». Նազիկ Ավդալյան

Ծանրորդ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզնից։
Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։
Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее