-Ավելի քան հինգ տարի առաջ սպանություն էր կատարվել: 2008 թվականի փետրվարի 1-ին դիակը հայտնաբերելուց վեց օր անց հանցագործությունը բացահայտվել էր, կատարողը խոստովանել էր մեղքը, քննչական գործողություն էր իրականացվել դեպքի վայրում: Միայն մեկ բան կիսատ էր մնացել. երկրորդ անձ էլ կար, որ խուսափել էր պատասխանատվությունից` փախչելով Ռուսաստանի Դաշնություն:
-Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում կա հատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Արդեն անունը շատ բան է ասում: Այստեղ են քննվում, օրինակ, թրաֆիքինգի հետ կապված գործերը, որոնք սովորաբար աչքի են ընկնում բարդությամբ ու խճճվածությամբ: Այդպիսի մի գործ շուտով կմտնի դատարան:
-Այս նույն վարչությունում են քննվում նաև տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված հանցագործությունները: Սրանք էլ ունեն առանձին բարդություններ, որոնցից մեկն էլ այն է, որ կասկածյալները երբեմն լինում են ավելի քան զարգացած համակարգչային ինտելեկտուալներ: Այդպիսի մի պատանի ինտելեկտուալ էլ հերթական գործով կասկածյալն էր:
-Ամառ է, շատերի համար բաց պատուհանների ու բաց դռների օր: Նաև այս օրերին են մարդիկ մեկնում երկարատև հանգստի: Ներկայացվող թեմատիկ էջի խորհուրդները կարող են օգտակար լինել ամռան ամիսներին տուժողի կարգավիճակից խուսափելու գործում:
-Թվում է` անհամատեղելի են կին և վաշտի հրամանատար: Բայց ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի բաժնի աշխատակից Արփինե Թադևոսյանը կոտրել է այդ կարծրատիպը: Ավելին, հատուկ հանձնաժողովը նրան արժանացրեց 2012 թվականի լավագույն ոստիկանի կոչմանը:
«02» հաղորդաշարի հուլիսի 12-ի թողարկում