ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի շուրջ 2500 ռուս զինծառայողներ մասնակցում են զորավարժությունների: 
Զորավարժությունների համար դուրս է բերվել ավելի քան 500 միավոր տեխնիկա, կիրառվում է ռազմական ավիացիա ու С-300 В , «Бук-М1−2» զենիթահրթիռային միավորումներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կեղծ ազդանշանով մարտական վիճակի է բերվել տեխնիկան՝ արտակարգ իրավիճակում այն կիրառելու համար. զինվորականները, համաձայն հանձնարարության, պետք է շարժվեն իրենց անհայտ ուղղություններով, անծանոթ շրջաններում, որտեղ կստանան ուսումնական առաջադրանքներ:

Նշվում է նաև, որ Էրեբունի ռազմական ավիաբազայի Ми-8МТШ ռազմական ուղղաթիռների օդաչուները անցել են պարզ եւ բարդ թռիչքների իրականացմանը՝ ձմեռային պայմաններում եւ լեռնային տեղանքներում: Օդաչուների մասնակցությամբ իրականացվում է հետախուզություն, թիրախների խոցում:

Հայաստանի լեռնային տեղանքներում զորավարժությունների անցկացմանը ներառված է 100 զինծառայող, 30 միավոր ավիատեխնիկա:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Գյումրիում ռազմական տեխնիկա է տեղափոխվում:

Սրան ի պատասխան ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել էր՝ «Ժողովուրդ ջան, ոչ մի արտառոց բան չկա, սովորական պլանային զորավարժություններ են, իրենք էլ պաշտոնապես հայտարարել էին»:
Տեսանյութը՝ Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:


