Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․
քպ-ի ողջ թշվառությունը
Նախ 2025 թվականի նոյեմբերի 12-ին Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի բացում է անում Արգիշտի Մեխակյանը, որպեսզի այն ժամանակ քարոզարշավի օրերին նյութ ունենա տալու (այն ժամանակ մանկապարտեզը դեռ ամբողջովին պատրաստ չէր, մի սենյակ վերանորոգեցին շտապ, որ նկարվելու տեղ լինի): Չնայած, որ մանկապարտեզը այն ժամանակ առաջին բացումից հետո փաստացի չէր գործում, բայց Վաղարշապատ համայնքում քարոզարշավի ժամանակ այն «ծախեցին» ժողովրդի վրա:
Հիմա` ուղիղ վեց ամիս անց նույն մանկապարտեզը նորից քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» նիկոլը: Փաստացի ստացվում է, որ թիվ 6 մանկապարտեզը քպ-ն սարքել է իր քարոզարշավի մասնիկը:
Հ.Գ. Փողոցը, որի վրա գտնվում է սույն մանկապարտեզը կրում է Արցախի համար կյանք տված Մեխակ Մեխակյանի անունը, տեսնես նիկոլը երբ այն փոխել կտա:
Դիտեք նաև՝
Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզ, ծանոթացել իրականացված աշխատանքներին: «Լա՞վն է ձեր մանկապարտեզը, սիրո՞ւմ եք ձեր մանկապարտեզը, ճաշերը համո՞վ են, ի՞նչ եք կերել էսօր»,- դիմելով երեխաներին՝ հարցրել է Փաշինյանը:


