Այսօր Գյումրիում հրատապ միտինգ է անցկացրել «Միասին» շարժումը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոստացել է. «Շատ ավելի մեծ միտինգ կանենք ապրիլին, երբ որ օրերը տաքանան: Բայց այսօր հրատապ ենք Գյումրի եկել, որովհետև պետք է հավաքենք ժողովրդին ու տանենք Երևան: Մենք չենք կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեղք ենք, մեղք եք: Այդ մարդը ում տեսել, խոստումներ է տվել: Չի էլ կարողանում զանգել ոչ Եվրոպա, ոչ Ռուսաստան, սրան նրանով ա խաբել, նրան սրանով»,- ասել է Բագրատյանն իր ելույթի սկզբում:
Թարմացված․ «Փաշինյանը եկել, ասում էր՝ 20 միլիարդ դրամ փող են գողացել ժողովրդից, հետ եմ բերելու, 6 տարին լրացավ՝ 1 դոլար բյուջե չի մտել։ 6 տարվա բյուջեն հատ-հատ նայել եմ: Բայց դրա փոխարեն՝ կա իրենց թալանը՝ մոտ 8 միլիարդ դոլարի պետական գնումներ են եղել, առանց 1 հատիկ մրցույքի: Նախկինում մի հատ կաֆել էին առնում, գտնում, գալիս էր խորհրդարանում գոռգոռում, թե առանց մրցույթի կաֆել են կատարել: Վերջին 6 տարում թոշակը 40.000 դրամից դարձել է 49.000 դրամ, գներն էլ 28 տոկոսով աճել են։ Կարո՞ղ ա գյուղացուն օգնել են, կարո՞ղ ա ձեր մարզում կարտոֆիլի իրացման խնդիր չկա: Արցախում էիք վաճառում, Արցախը վերացրեց, չորացրեց: Վերջում ստանալու ենք երեք մատի կոմբինացիա, մենք ենք մեղավոր, դուք եք մեղավոր, այս ո՞վ է մեզ ղեկավարում»,- հայտարարել է Հրանտ Բագրատյանը։ |