▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Յոլյանին ԱԺ-ում նեղը դրեցին

 

 

Այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի 2018 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը, որը զեկուցեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

 

 

 

 

 

 

Տարեկան հաղորդման արդյունքները գրքի տեսքով բաժանված էին բոլոր պատգամավորներին, ինչի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ Հաշվեքննիչ պալատը որքա՞ն գումար է ծախսել դրանց վրա.

«60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են, սա, ըստ Ձեզ, արդյունավետ բյուջեի ծախսո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը՝ հեգնելով, թե գիրքը գրվել է 14 տառաչափով, կարող էին 20 տառաչափով գրել և ավելի մեծ գումար ծախսել դրա վրա:

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее