▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

60 կմ-ն ավելի թանկ է, քան 360 և ավելին

Ահա և սկսեց հանգստյան սեզոնը: Չնայած ժողովրդի ծանր վիճակին հայերիս մեջ կա մի հասկացողություն-ամբողջ տարին չարչարվում ենք գոնե մի քանի օր հանգստանանք: Ժամանակին համարյա ամբողջ սեզոնին ամեն շաբաթ գնում էինք Սևան, Ջերմուկ,Գառնի…:Յուրաքանչյուր շաբաթ յուրովի էր անցնում:ՀՍՍՀ-ից դուրս հանգստանալն այնքան էլ թանկ չեր,  բայց պետք էր մի քիչ շատ վաստակել որպեսզի նման վայելքներ անել: Իսկ հիմա-հիմա հակառակն է:Ով մի կերպ մի քանի դրամ կարողանում է մի կողմ դնել, որ գնա հանգստանալու, նախընտրում է Հայաստանից դուրս: ՈՒՌԵԿԻ, ԲԱԹՈՒՄԻ, ԿՈԲՈՒԼԵՏԻ -7 ՕՐ 7 ԳԻՇԵՐ 42.000 ԴՐԱՄ ԳՆԻ ՄԵՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍ և ՀՅՈՒՐԱՆՈՑ: Միացյալ Արաբական Էմիրություններ-Ուղեգրի գինը (8օր/7գիշեր) 1 անձի համար - 180.000 դրամ և ներառում է` բնակություն երկտեղանոց համարում, նախաճաշ, վիզայի ձևակերպում, տրանսֆեր:Սևան – Գառնի – Գեղարդ-Ջերմուկ –Օրավարձը 18000-120000 դրամ ներառում է նախաճաշ:Ահա թե ինչու են հայերը նախընտրում Հայաստանից դուրս հանգստանալ:Էլ չեմ ասում սպասարկման որակի մասին:Իսկ ինչ է դժվար է այնպես անել,որ մենք ոչ թե սպասենք, թե երբ զբոսաշրջիկներ կգան հատուկ նրանց համար 170.000 դոլլարանոց ԲԻՈ զուգարաններ գնել որպեսզի նրանք չնեղվեն, այլ հենց մեր համար գները էնպիսին լինեն որպեսզի մենք հայերս չգնանք ու մեր երկրի (փողերը) մեր երկրում ծախսենք:Գնում ենք ու հարուստ երկրները ավելի հարստացնում:Պահ չենք բաց թողնում Թուրքիային ու նրանց արածի մասին խոսելու,հիշելու 1915 թվ Հայոց ցեղասպանությունը իսկ հիմա գնում ենք Թուրքիա և այդ նույն տեղերը ,որտեղ հայերին են սպանել այնտեղ հանգստանում ենք:ՈՒնենք Սևան,որի ափին գրեթե տեղ չկա որտեղ կանգնելու,պառկելու կամ թեկուզ մի պահ ջուրը մտնելու համար չպետք է վճարես:Նույնն է նայև Հայաստանի մնացած գեղատեսիլ վայրերում:Ստացվում է այնպես որ ամբողջ Հայաստանը տեր ունի:
Տերովին տերն է տարել, անտերին` գելը :

Հրայր Ասլանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее