▲ Դեպի վեր

Воскресенье, 06.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է՝ ձերբակալված է»

 

Թարմացված․ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով․ ««Տատիկների գործը»` անազատություն՝ առանց անհրաժեշտության ու տրամաբանության։ Կիմա տատիկի դատը՝ վաղը ժամը 10:00-ին Թբիլիսյան 3/9 հասցեով»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է մարտի 30-ին՝ Գյումրիում ընտրությունների օրը տատիկների ձերբակալությանը՝ հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի, իբր, ընտրախախտում անելու կասկածով։ Իրավապաշտպանը հայտնել է․ «Ստանձնեցի 75-ամյա Կիմա տատիկի պաշտպանությունը։ 48 ժամ է՝ ձերբակալված է, գտնվում է ՁՊՎ-ում՝ որպես «դարի հանցագործ»։ Վերջին ձևով սպառնացել են՝ ասելով փակելու ենք քեզ։ Առանց փաստաբանի կամեռայի դիմաց հարցաքննել են, հոգեբանական լուրջ ճնշումների ենթարկել, հորդորել՝ ասել, թե ով է իրեն փող տվել»։ Իրավապաշտպանը նշել է, որ ձերբակալության 48 ժամը լրացել է, սպասում են որոշման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее