2009թ. մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականի ԱԱ 2010թ. որակավորման փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունել էր Էստոնիայի ընտրանուն:
Այդ խաղում իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց ներկայիս թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ավելացնենք, որ հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ հայերին պարտությունից փրկեց Գևորգ Ղազարյանի 85-րդ րոպեին խփած գնդակը: