▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9 ամսում 253 մարդ է զոհվել վթարների հետևանքով

Այս տարվա ինն ամիսներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով 253 մարդ է զոհվել։2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում վթարների հետևանքով ավելի քիչ մարդ է զոհվել։ 

Այս մասին գրում է «Հետքը»Ոստիկանությունից ստացած տվյալների համեմատությունից պարզվում է նաև, որ 2019-ի հունվար-սեպտեմբերին ավելի շատ վթար է գրանցվել, որի հետևանքով ավելի շատ մարդիկ են վիրավորել և մահացել, քան նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածում։

2019-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 3444 վթար։ Դրա հետևանքով զոհվել է 253 մարդ, վիրավորվել՝ 4959-ը։ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվը 523-ով ավելին է, զոհերինը՝ 11-ով, իսկ վիրավորներինը՝ 680-ով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее