▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱ-2014. Իսպանիան լքում է Բրազիլիան. Ւսպանիա-Չիլի՝ 0-2

Թերևս խոշորագույն անակնկալը կայացավ Բրազիլիայում:

Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը ավարտեց իր ելույթները Մունդիալում: Թիմը առաջին խաղում պարտություն էր կրել Հոլանդիայից, իսկ այսօր 0-2 հաշվով պարտություն հետևեց Չիլիից:

Հանդիպման 20-րդ րոպեին Վարգասը բացեց խաղի հաշիվը, ապա Իկեր Կասիլյասի սխալից հետո Արանգուիզը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Երկրորդ խաղակեսում կարմիր ֆուրիան փորձեց հետ բերել կորցրածը, սակայն…

Անկախ վերջին տուրում Ավստրալիայի հավաքականի հետ խաղի արդյունքից, Իսպանիան լքում է Բրազիլիան:

Իսպանիա-Չիլի՝ 0-2

footballcity.am

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее