«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապօրինի հարստացածների գործով անձինք են բերման ենթարկվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Սակայն բերման ենթարկվածների ինքնությունն առայժմ գաղտնի է պահվում: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մայիսի 23-ից սկսվելու է ապօրինի հարստացած անձանց բացահայտման ուղղությամբ գործընթաց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: