▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին:

Մասնավորապես, վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

Կայքը  փորձել է տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, որի  լրատվական ծառայության  ղեկավար Սամսոն Գալստյանն ասել է, որ «այս պահին որևէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երևան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее