Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում հայտարարություն կլինի:

Այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ինչ վերաբերում է Քոչարյանի բիզնեսների մասին հայտարարությանը, այո, քերական գործ է հարուցված, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապաատսխան հայտարարություն»,- ասաց Վանեցյանը:
Կարդացեք նաև՝ Մեծ սիրով ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանքի կընդունենք բուժում ստացած զինծառայողներին. Վանեցյան


