ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել հայկական ֆուտբոլում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան շարժման առաջնորդ Դենիս Սարգսյանը:

armtimes.com-ն է գրում և նշում, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները իրացնելով օպերատիվ տեղեկություններ պարզել են, որ որպես ֆան շարժում ՀՖՖ–ից ստացել է տոմսեր 50 տոկոս էժան գնով, ապա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի աշխատակցի (աշխատակիցների) միջոցով այն իրացրել է չզեղչված արժեքով:

Կայքի աղբյուրները փոխանցել են, որ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր տոմսերի մասին ու դեռ պարզ չէ, թե այս մեխանիզմով որքան ժամանակ են աշխատել:


